Последние новости

Քաղաքականություն

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ԱՇԽԱՐՀԱԶՈՐ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՈՂԱՆԱԼ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՑ

2023-08-22 17:02
56075

Արցախը մտնում է դիմադրության վերջին փուլ։ Տեսնելով, որ Արցախի մեր հայրենակիցները հաղթահարում են բլոկդայի փորձությունը, ավելին՝ որ այդ բլոկադան հիմա հենց իրեն է ավելի շատ վնասում՝ Ալիևն ու իր «յան» ազգանունով գործակալները հերթական կեղտոտ խաղն են սկսել Արցախի դեմ։ Հավաքել են մի խումբ թափթփուկների, դրանց վրա չինական որակի «Պրիգոժին» կարգել, անունն աշխարհազոր դրել ու փորձում են դրանցով ահաբեկել Արցախի ժողովրդին։ Դե ձեռքի հետ էլ հարձակումներ պետական կառույցների վրա, որ վերականգնման հույսի վերջին նշույլներն էլ մարեն մարդկանց մեջ։

  • Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ԻՄՊՈՏԵՆՏՆԵՐԻ»՝ «ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ» ՀԵՏ ՊՍԵՎԴՈՊԱՅՔԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՊԻՏԻ ԳԱ ՆՈՐ ՈՒԺ

    2023-08-22 16:54
    55638

    «Հայաստանում քաղաքական իրավիճակն այսպիսին է. ներքևները չեն կարող, վերևները չեն ուզում: «Ներկաները» հետևողականորեն իրականացնում են Արցախի հանձնման, Հայաստանի ինքնիշխանության լիակատար կորստի սցենարը»,-ասված է հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ տարածած հայտարարության մեջ։

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԴԱԴԱՐԵԼ ԼԻՆԵԼ ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՁԵՌՔԻ ԽԱՂԱԼԻՔԸ

    2023-08-22 11:59
    55647

    Անհնար է պատկերացնել, որ Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարում մենք ունենք. 1. Արցախի կորստի վտանգ 2. ՀՀ պետականության կորստի վտանգ 3. Միասնական հասարակության կորստի փաստ

  • Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՔՈՂԻ ՆԵՐՔՈ ԲԱՔՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ

    2023-08-22 10:55
    55592

    Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան: Ընդ որում, Ադրբեջանում պաշտոնյաներ են արդեն խոսում վերադարձի ինչ-որ առաջին փուլի և արդեն մոտ 300,000 մարդու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

  • ՀԵԼԵՆ ԴԱԴԱՅԱՆԻ ԱՃՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՊԵՏՔ Է ԴԻՄԵԼ ՈՉ ԹԵ ԿԽՄԿ, ԱՅԼ ՄԻԵԴ

    2023-08-21 19:43
    757

    Օգոստոսի 14-ին Հայաստանն արթնացավ՝ հերթական անգամ ցնցված սարսափելի ողբերգության գույժից. Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած գիշերային վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնք վերադառնում էին Արևմտյան Հայաստան կատարած ուղևորությունից: Այս ողբերգությունն ինքնին նոր փորձություն դարձավ գրեթե անդադար եռամյա ստրեսի մեջ գտնվող հասարակության համար, սակայն ուղևորներից մեկի մահը ունեցավ նաև հետևանքներ, որոնք դժվարությամբ կարող է պատկերացնել ժամանակակից մարդը, եթե ծանոթ չէ ադրբեջանական անսահման բարբարոսության, դաժանության և ցինիզմի քաղաքականությանը:

  • ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎՍՏԱՀ ՔԱՅԼՔԸ

    2023-08-21 18:06
    572

    Ադրբեջանցիները կտրել են օպտիկամանրաթելային մալուխը, որն Արցախին ապահովում էր մատչելի ինտերնետով: Պետք է ենթադրել, որ սա Ալիևի բնորոշ պատասխանն է Բաքվի կողմից Լաչինի միջանցքի տոտալ շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկմանը։ Ասել է թե՝ դե ինչ, քննարկեցի՞ք, բլբլացի՞ք։ Ուրեմն ստացե՛ք… Իսկ ի՞նչ կա որ: Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման մասին չէ՞ որ հիմա արդեն գրեթե ոչ ոք չի հիշում։ Ուրեմն կարելի է մալուխն էլ կտրել, որպեսզի արցախցիների կապը մնացյալ աշխարհի հետ է՛լ ավելի դժվարանա…

  • ԱՐՑԱԽԸ ՊԱՀԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆ ԱՅՆ Է, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԿԱՌԱՎԱՐՎԻ ԱՐՑԱԽԻՑ

    2023-08-21 11:09
    993

    Արցախում ինչ-որ բան է կատարվում ու մտածող Երևանը խիստ անհանգիստ է։ Այդ ինչ-որ բանը սահմանին չէ, Ադրբեջանի զորքից չէ։ Ռ. Վարդանյանի երեկվա խոսքը և բնորոշումը՝ ուղղված նախագահ Ա. Հարությունյանին՝ «Դուք չկարողացաք դառնալ ո´չ առաջնորդ, ո´չ գլխավոր հրամանատար», հուշում է նոր պրոցեսի ու շատ վտանգավոր խնդրի մասին։

  • Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ․ ԴՈՒՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՔ ԴԱՌՆԱԼ ՈՉ ԱՌԱՋՆՈՐԴ ՈՉ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-08-21 10:53
    439

    Այսօր մենք ունենք լուրջ մարտահրավեր, որը ոչ միայն թշնամու հետ է կապված, այլ ներսում՝ իշխող վիճակից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, Հակոբավանքից ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ դիմելով Արցախի նախագահին:  

  • Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ․ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ` ՉՀԱՆՁՆՎԵԼԸ ԽԱՓԱՆՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ԾՐԱԳՐԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-08-19 15:11
    682

    Հայաստանը ՄԱԿ-ի ԱԽ գնաց ոչ թե, գոնե, թղթե շերեփով, այլ ձեռքերը գրպանը դրած: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Alpha News-ի գլխավոր խմբագիր, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:  

  • Ազատ ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆ․ ՆԵՐՈՒԺԸ ՈՒՆԵՆՔ, ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-08-19 09:20
    827

    Գերմանահայ համայնքը պատերազմի ժամանակ ավելի ակտիվ էր գործում, քան հիմա: Սա գալիս է Հայաստանի իշխանությունների վարած ոչ ազգային քաղաքականությունից: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860» կազմակերպության նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը: