Նիկոլայ ՍԻԼԱԵՎ․ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԷՍԿԱԼԱՑԻԱՆ ՀՍՏԱԿ ՑՈՒՅՑ ԿՏԱ, ՈՐ ԱՅՆՏԵՂ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ին տված հարցազրույցում վերլուծել է Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստը և իր կարծիքը հայտնել տարածաշրջանում ռազմական էսկալացիայի վերաբերյալ։ «Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի: Սա է գլխավորը, ինչ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, մանրամասները կարելի է քննարկել հետագայում»,- նշել է փորձագետը։