Последние новости

Քաղաքականություն

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՊՆ-Ն ՊԱՐՏԱՎՈՐ Է ՆՈՐՄԱԼ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ, ԹԵ ԻՆՉ Է ԵՂԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2023-04-12 15:44
508

Պաշտպանության նախարարության հապարակած տեսանյութը դիտելուց հետո «Ռազմինֆո» կայքի համակարգող, անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի առաջին ռեակցիան բարկությունն է եղել։ «Ջղայնությունն էր ընդհանուր վիճակից։ Կանգնած ադրբեջանցիների հետ զրուցում են, նույնիսկ ռազմական իրավիճակ չէ, կարծես կենցաղային հարցով վեճ լինի։ Բայց երբ ուշադիր մի քանի անգամ նայում ենք, պարզ է դառնում, որ մի բան էն չի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Վրթանեսյանը։  

  • Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ ԵՐԵԿ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՈՒ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ

    2023-04-12 12:06
    495

    Ի՞նչ է եղել երեկ Սյունիքում ու ի՞նչ է լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԹՇՆԱՄԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՆՈՐ ԶԱՎԹԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆԳ ԱՌՆԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

    2023-04-12 09:55
    748

    Ի՞նչ էր նշանակում երեկվա դիրքային մարտերը. 1․ Թշնամին նույնիսկ նոր զավթած տարածքում կանգ առնելու մտադրություն չունի: Կարծում եմ, որ նա միտումնավոր բախում հրահրեց` մեր բանակի օպերատիվության ու սպառազինության մակարդակը գնահատելու և իր հետագա գործողությունները պլանավորելու համար:

  • 5 ՏԱՐԻ ԱՆՑ ԲՈԼՈՐ ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌՎԱԾ ԵՆ: ՌԵԺԻՄԻ ՎԵՐՆԱԽԱՎԸ ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ԴԵՍՈՒԴԵՆ Է ԸՆԿՆՈՒՄ…

    2023-04-12 09:04
    552

    Գերազանցեցին 5-րդ նախագահի խուլիգանությունը Խուլիգանության հոդվածներով մեղադրյալների փաստաբանները, որոնց գործերը քննության կամ դատալսումների փուլում են, ցանկանում են հասնել մեղադրանքների չեղարկման, վկայակոչելով մեծամասնության խմբակցության պատգամավորների պահվածքը: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 4-ին Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում օմբուդսմենի պաշտոնում ընդդիմադիր խմբակցությունների թեկնածու Էդգար Ղազարյանին հասցեագրված սպառնալիքների և վիրավորանքների մասին է:

  • ՆՐԱՆՑ ԳՈՉԵԼՈՒ ԵՆ «ԴԱՎԱՃԱ՛Ն» ԱՄԵՆ ՔԱՅԼԱՓՈԽԻ. ԵՐԵՍԻՆ ԵՎ ԹԻԿՈՒՆՔԻՑ

    2023-04-11 09:15
    705

    Խորհուրդ է տալիս սահմանափակվել դիտորդների դերով… «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը կոչ է արել խորհրդարանական ընդդիմությանը հրաժարվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելուց: Այս կուսակցության մասին քչերն են լսել, սակայն դրա առաջնորդը որոշել է, թե իրավունք ունի խորհուրդներ տալ և հանրության առաջ դատողություններ անել այն մասին, որ խորհրդարանական ընդդիմության մասնակցությունը մայրաքաղաքի ավագանու ընտրություններին իշխանության երազանքն է, ուստի խորհրդարանական կուսակցությունները պետք է սահմանափակվեն դիտորդների դերով։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ Ո՞Վ Է ԵՐԵՎԱՆՆ ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ, ԵԹԵ ՈՉ ՄԱՆՐԱԴՐԱՄ ԲՐՅՈՒՍԵԼԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԽԱՂՈՒՄ

    2023-04-10 17:12
    450

    Այսօր եվրոպական հեղինակավոր Politico պարբերականը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող իր հոդվածում մեջբերել է ԵՄ անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսք, ըստ որի, ԵՄ դիտորդական առաքելությունը «պատրուլների» գործունեության, ինչպես նաև այլ տեղեկատվությամբ կիսվում է Ադրբեջանի հետ։

  • ՄԵՐԺՄԱՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ» Ի ԴԵՐԵՎ ԵԼԱՎ

    2023-04-10 10:40
    549

    2018-ին տեղի ունեցած «հեղափոխությունը» մենք այդպես էլ ռեֆլեքսիայի չենթարկեցինք, այսինքն՝ չկարողացանք ինքնադիտարկման եղանակով գնահատել կատարվածը և համարժեք եզրակացությունների հանգել, ինչպես նաև վրիպումներից դաս քաղել:

  • Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ․ ՄԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՄՅՈՒՍԻ ՓՈԽԱՐԵՆ

    2023-04-08 09:49
    627

    Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիմակայության պայմաններում Հայաստանի մասնակցությունը Վաշինգտոնի կամ ՆԱՏՕ-ի նախաձեռնած ռազմական ծրագրերին դարձել է շատ խնդրահարույց, հետևաբար ռացիոնալ որոշումներ կայացնելու համար Հայաստանի ղեկավարությունից պահանջվում է առավելագույն ճկունություն և հաստատակամություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, պաշտպանության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով Եվրոպայում անցկացվելիք «Defender 2023» բազմազգ զորավարժությունից հրաժարվելու Հայաստանի որոշումը։

  • ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՇՆՉՈՒՄ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ՄԱՐՍԻ ՎՐԱ

    2023-04-08 09:14
    727

    Խելագարվել կարելի է. բանից պարզվում է՝ մեզանում կան «քաղաքացիական հասարակության կազմակերպություններ»։ 5 տարի շարունակ դրանց մասին ո՛չ լսում էինք, ո՛չ տեսնում, թեև իրենց քաղաքացիական դիրքորոշումը հրապարակավ արտահայտելու առիթներն առավել քան բավարար էին։ Իսկ հիմա հանկարծ «ծլեցին», պահանջելով «քննության առնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքը էթիկայի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովում»։ Պարզվում է, մենք այդպիսի բան էլ ունենք։

  • ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ ՉԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

    2023-04-07 20:19
    609

    Հիմնավոր կասկածներ՝ ուղիղ կապով սեպարատ պայմանավորվածությունների վերաբերյալ Մարտի 31-ին հայ-ադրբեջանական սահմանի 5 հատվածներում ադրբեջանցիների առաջխաղացումից, Փաշինյանի և ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի իրարամերժ հայտարարություններից հետո ակնհայտ դարձավ, որ իշխանությունը բացարձակապես չի ցանկանում վերահսկել իրավիճակը պետական անվտանգության ապահովման ոլորտում: Սահմանի նշված հատվածներում ադրբեջանցիները չեն հանդիպել ո՛չ ԱԱԾ սահմանապահ ջոկատներին, ո՛չ էլ ՊՆ ստորաբաժանումներին: Կրկնվեց 2021թ.մայիսի 12-ին Սև լճի մերձակայք զավթիչների ներխուժման իրավիճակը, երբ Իշխանասարի մատույցներում նրանք հանդիպեցին միայն հովիվների: Փաշինյանը շարունակում է տարածքներ հանձնել, և բնավ փաստ չէ, որ 5 հատվածներում մինչև 300 մետր առաջխաղացումը Ալիևի հետ ուղիղ կապով հերթական պայմանավորվածությունների հետևանքը չէ: