ԻՆՉՈՒ՞ Է ԿԵՂԾ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄ» ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ
Շատերս ենք հիշում մեր մանկության տարիների այն զվարճախոսությունը, երբ քիչ թե շատ աչքաբաց երեխաներից մեկը դեմքի լուրջ արտահայտությամբ մյուսին հարցնում էր․ «կուզեի՞ր՝ միլիոնատեր լինեիր, բայց գլխիդ մազերի տեղը խառը կանաչի աճեր»։ Մանկական այս գայթակղիչ հարցադրումն անտեսում էր օբյեկտիվորեն հնարավոր ու անհնար մյուս ելքատարբերակները։ Դիցուք՝ գլխին կարող է խառը կանաչի աճել, բայց միլիոնատեր խեղճ երեխան այդպես էլ չդառնա։ Կամ միլիոնատեր լինելով հանդերձ՝ շարունակի պահպանել մորուց ունեցած մազերը։ Դեռ չենք խոսում ավելի էկզոտիկ տարբերակների մասին՝ միլիոնատեր, իսկ գլխին՝ … ալոե։