Последние новости

Քաղաքականություն

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ԶՈՒ-ՈՒՄ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱԼ

2024-07-22 11:31
573

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունը` ՀՀ ՊՆ-ում ներկայացուցիչ գործուղելու մտադրության վերաբերյալ, կառավարությունից այդպես էլ չպարզաբանվեց: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

  • ԹՐԱՄՓԻՆԸ՝ ԹՐԱՄՓԻՆ, ՆԻԿՈԼԻՆԸ՝ ՆԻԿՈԼԻՆ

    2024-07-20 08:41
    800

    Արնաթաթախ ականջով Թրամփը ավելին է, քան Թրամփը մահափորձից առաջ: Ընդ որում՝ շատ ավելին, քան կարելի է ենթադրել։ Դա նրան տրվելիք ձայների երաշխավորված աճ է մոտ տասը տոկոսով։ Եվ արդեն էական չէ, թե արդյոք Փենսիլվանիայի հրաձիգի հրացանը կրակել է իր իսկ վրիժառու հոգու կանչով, ինչ-որ ուժերի պատվերով, որոնք փորձում են ականջներից ձգելով երկրորդ ժամկետի տանել վարկանիշային հատակ գլորվող հիվանդ ծերուկ Բայդենին, թե այդ ամենը բեմականացում էր։ Թեպետ, վերջին վարկածը խիստ անհավատալի է թվում, քանզի դժվար թե իշխանության ձգտող նույնիսկ ամենախենթ քաղաքական գործիչը խիզախի հանուն դրա վստահաբար կանգնել դիպուկահարի հրացանի թիրախում։

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԵՄ-Ն ԴԵՂ ՈՒՆԻ` ԹՈՂ ԻՐ ՃԱՂԱՏԻՆ ՔՍԻ

    2024-07-19 09:30
    758

    Արցախի հանձնումը գործիք դարձավ, որ ՀՀ–ն փոխի իր քաղաքական վեկտորը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Փաշինյանի թիմը բերվել է իշխանության, որպեսզի փոխի ՀՀ քաղաքական վեկտորը և արժեհամակարգը, իսկ դա տեղի չէր ունենա, եթե չհանձնվեր Արցախը։ Արցախը գործիք էր հենց Արևմուտքի ու Թուրքիայի համար»,–ասաց Շարմազանովը։

  • ԱՍԼԱՆՅԱՆԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է ՃԱՆԱՉՎԵԼ, ԹԵԵՎ ՉԻ ՊԱՅՔԱՐԵԼ ՌԵԺԻՄԻ ԴԵՄ, կամ՝ ԱՐՑԱԽԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ, ՔԱՆ…

    2024-07-19 08:13
    644

    2 տարի 7 ամիս առանց դատավճռի բանտում անցկացրեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որի օգտին 2021 թվականի դեկտեմբերի 5-ին քվեարկել է ընտրողների կեսից ավելին: Այս շաբաթ դատարանը նրան ազատ արձակեց 10 մլն դրամ գրավի դիմաց։ Ինչպես դիպուկ նշել է քաղաքական գործիչներից մեկը՝ Արցախը շատ ավելի հեշտ հանձնեցին, քան Վանաձորի քաղաքապետի աթոռը, ուր պետք է վերադառնար Ասլանյանը 2021-ի քվեարկության արդյունքներով։ Արցախը հեշտությամբ հանձնեցին, իսկ քաղաքապետի աթոռի համար ռեժիմը տեղական նշանակության թեժ մարտեր ծավալեց, արդյունքում աթոռն այնուամենայնիվ հանձնեցին, բայց ոչ թե օրինական հաղթողին, այլ քրեական կապեր ունեցող մարդուն…

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

    2024-07-18 13:38
    709

    Նիկոլն իր ներքին և արտաքին դավադրություններով, պլանավորված կերպով Ալիևին տվեց քաղաքական, դիվանագիտական, ռազմական և քարոզչական բավարար հնարավորություններ, որպեսզի վերջինս ընդամենը երեք տարում կարողանա լիովին օկուպացնի և հայաթափի հազարամյա հայկական Արցախը:

  • ՏՂԵՆ

    2024-07-18 09:23
    1323

    Էդմոն Մարուքյանը հանդես եկավ հերթական տեսաուղերձով, որտեղ խոսում է 44-օրյա պատերազմի առաջին օրերի մասին։ Նրա խոսքերով՝ ռազմական գործողությունների սկսվելուց հետո երրորդ օրը ինքը եղել է Ստեփանակերտում ՝ խորհրդարանի այն ժամանակվա խոսնակ Արարատ Միրզոյանի ոչ պաշտոնական պատվիրակության կազմում: Ինչպես պատմում է Մարուքյանը, Արցախի խորհրդարանի բունկերում ինքն առիթ է ունեցել զրուցելու բազմաթիվ մարդկանց, այդ թվում ՝ պետական բարձրաստիճան այրերի հետ։ Բացառությամբ Արցախի նախագահի և Պաշտպանության բանակի հրամանատարի։ Եվ բոլոր զրուցակիցները, Մարուքյանի խոսքերով, ասել են մոտավորապես նույն բանը. «Ինչո՞ւ եք եկել։ Այստեղ ձեզանից ոչ մի օգուտ չկա: Վերադարձեք Երևան, ասեք Փաշինյանին, որ կապվի Պուտինի հետ, խնդրի, որ վերջինս միջամտի, ռազմական գործողությունները պետք է հնարավորինս շուտ դադարեցնել…»։ Մարուքյանի հավաստմամբ՝ այդպիսին էր նաև նրանց դիրքորոշումը, ովքեր ի պաշտոնե պետք է մտածեին, թե ինչպես հաղթել ...

  • ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՊԻՏԻ ԵՐԿԻՐԸ ՆՈՐԻՑ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԴԱՐՁՆԵՆ

    2024-07-17 13:34
    802

    Քաղաքի մի մասը լույս չունի, մյուս մասը՝ ջուր, փողոցները քարուքանդ, ամենաբանուկ խաչմերուկներում ժամերով առանց որևէ կարգավորման։ Երկիրը մեծ հաշվով չի կառավարվում։

  • Գառնիկ ԿԵՐԿՈՆՅԱՆ․ ՀԱՅ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՁԱԽՈՂՈՒՄԸ ԹՈՒԼԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

    2024-07-17 13:02
    530

    News.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խոշտանգումներ թույլ չտալու և նրանց վերադարձն ապահովելու համար: Այս անգամ զրուցել ենք ամերիկահայ փաստաբան Գառնիկ Կերկոնյանի հետ.

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ

    2024-07-17 08:35
    474

    ԱՄՆ պետքարտուղարի խոսնակն անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին հայտարարել է, թե «կարծում ենք, որ համաձայնության հասնելը հնարավոր է, բայց դա պահանջում է երկու կողմերից բարդ որոշումներ և լուրջ փոխզիջումներ ընդունել»:

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՏԻԵԶԵՐԱԿԱՆ» ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ. ՀԵՐԹԸ ՀԱՍԵԼ Է ԹԹՎԱՍԵՐԻ՞Ն

    2024-07-16 16:20
    802

    Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանություններն իրենց հարուստ ակտիվում գրանցել են ևս մեկ վիթխարի ձախողում. արբանյակային ծրագրի, որի «հաջող» մեկնարկը ոգևորված տիրաժավորում էին վերջին երկու տարիներին։ Պարզվել է, որ միանգամից մի քանի երկրներ դիմել են Երևանին՝ հայկական Armsat-1 և Hayasat-1 արբանյակներն ուղեծրից հանելու պահանջով, քանի որ դրանց շահագործումը խաթարումներ է առաջացնում այլ երկրների արբանյակների աշխատանքում և խափանում իրենց տիեզերական ծրագրերը: