«Ինչի մասին որ պետք է, էն էլ բանակցում եմ». այս արտահայտությամբ Փաշինյանն առաջին անգամ մատնանշեց այն դիրքորոշումը, որը փակուղի մտցրեց բանակցային գործընթացը, արձակելով Ալիևի ձեռքերը 2020 թվականի 44-օրյա պատերազմի համար, որը գնալով ավելի հաճախ են անվանում «պայմանավորված»։ Այս անվանումը բնորոշում է ռեժիմի պարագլխի ողջ քաղաքականությունը՝ «բանավոր պայմանավորվածությունների» հիման վրա տարածքային զիջումների փուլից մինչև սահմանազատման ցուցանակի տակ տարածքների հանձնում։ Ռեժիմի պարագլուխն ի սկզբանե խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ միանձնյա է վճռելու Արցախի և Հայաստանի ճակատագիրը, միտումը պահպանվում է, արդյունքում Հայաստանը կարող է կրկնել Արցախի ճակատագիրը։ Այս ամառ Փաշինյանը բաց տեքստով հասկացրեց, որ բոլոր ճակատագրական հարցերի լուծումը կախված է միայն իրենից…