Последние новости

Քաղաքականություն

ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ ԱՆՇԵՂ ԱՃ…

2024-06-27 09:21
580

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կնոջ՝ կրտսեր ծրագրավորող Մարիամ Ավագյանի աշխատավարձը 2022 թվականին կազմել է 3,6 միլիոն, իսկ 2023 թվականին՝ արդեն 6,7 միլիոն: Նկատի առնելով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման վրա նրա ամուսնու կոպիտ հարձակումները՝ կարելի է ենթադրել, որ այս տարի Ավագյանին սպասվում է աշխատավարձի հերթական բարձրացում: Լրատվամիջոցները վաղուց են նկատել, որ ՔՊ խմբակցության պատգամավորների և նախարարների կանայք, որտեղ էլ որ աշխատեն, աշխատավարձի անշեղ աճ են արձանագրում: Հովհաննիսյանը բոլորովին չի սիրում, երբ ԶԼՄ-ներն իրեն հարցնում են 2018-ի «հեղափոխությունից» հետո փակված քրեական գործի մասին, որին ինքը ամենաշահագրգիռ մասնակցություն է ունեցել: ԶԼՄ-ների հավաստմամբ՝ գործը կապված էր թմրանյութերի հետ։

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԿՈՊԻՏ ՍԽԱԼ ԿԳՈՐԾԻ

    2024-06-26 19:28
    425

    Երբ ​​Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով այն մասին, թե Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը, նկատի ուներ մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ի իրավիճակը, ապա 2019-2020 թվականներին Ռուսաստանը չէր, որ հայտարարեց բանակցությունների չեղարկման և դրանք սեփական կետից սկսելու մասին, ինչը դեմարշ դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեմ։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

  • ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՅԴՔԱՆ ՎՍՏԱՀ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՅՈՒՆԻՔՆ ԻՐԵՆՑ ԿՀԱՆՁՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-06-26 13:57
    514

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.  

  • ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ «ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»

    2024-06-25 09:00
    1085

    Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, կիպրոսահայ Բենոն Սևանը Նիկոսիայի համալսարանում կայացած The Foreign Policy Challenges of Armenia (Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները) սեմինարի ընթացքում ցավակցություն է հայտնել Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանին, որ վերջինս ստիպված է ներկայացնել մի երկիր, որը չունի հետևողական միջազգային քաղաքականություն: Իրականում նման քաղաքականություն Փաշինյանն, իհարկե, ունի։

  • ՓԱՍՏԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    2024-06-24 19:26
    658

    Հայտնի փաստաբան Հովհաննես Խուդոյանի գլխավորած Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը զեկույց է ներկայացրել հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Փաստաթղթին կցված են տեսանյութեր, որոնք հաստատում են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների ցուցմունքներն այն մասին, որ կարմիր բերետավորները առաջինն են հարձակվել իրենց վրա Սիրահարների այգում: Զեկույցի տեսանյութերը վկայում են նաև այն մասին, որ հունիսի 12-ին ակցիայի մասնակիցները չեն փորձել ներխուժել խորհրդարանի շենք։ Այդ առնչությամբ բոլոր մեղադրանքները սուտ են: Կենտրոնի աշխատակիցների հավաքած տեսագրություններում երևում է, թե հատկապես ով է ոստիկաններին նշան անում, որից հետո ակցիայի մասնակիցների վրա են նետվում առաջին 2 լուսաձայնային նռնակները:

  • ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՈՒՄ Է, ՈՒՐԵՄՆ՝ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՈՒԺԵՂԱՑՆԵԼ

    2024-06-24 14:56
    527

    Մի օր Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո կանգնելու է ԱԺ ամբիոնին ու ասի. «Եթե մենք մի փոքր էլ իջեցնենք մեր նշաձողը, մեզ խոսք են տալիս անվտանգության միջազգային երաշխիքներ և կուշտ փոր»։

  • Վահագն ՄԵԼԻՔՅԱՆ․ ԱՍԵԼ՝ ՇԱՐԺՈՒՄԸ ՄԱՐԵԼ Է ԿԱՄ ՀԵՏԸՆԹԱՑ Է ԱՊՐԵԼ, ԱԲՍՈՒՐԴ Է

    2024-06-24 08:40
    613

    Ասել, որ շարժումը մարել է կամ հետընթաց է ապրել, դա աբսուրդի ժանր է ինձ համար, որովհետև շարժումը դինամիկ է: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի հիմնադիր անդամ, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԹՐՔԱՑՄԱՆ

    2024-06-22 10:14
    611

    Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում։ Հայաստանն Արևմուտքին հետաքրքիր է այնքանով, որքանով արևմտամետ ուժերն իշխանությունների հետ միասին կարող են հակառուսական գործունեություն իրականացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԱԺ-ում հունիսի 21–ին ունեցած լսումները, որոնք վերաբերում էին ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելուն։

  • ԱՍՏՎԱԾ ՓՐԿԻ ՆԻԿՈԼԻ ՍԻՐՈՒՑ. Ի՞ՆՉ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՆՑԱՎՈՐ ՏԱՆԴԵՄԸ

    2024-06-22 08:48
    672

    Հունիսի 14-ին կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց արցախահայության հանդեպ իր սիրո մասին, ինչից հետևում է մեկ բան. նրանք պետք է պատրաստվեն ավելի դժնի ժամանակների (թեպետ թվում է՝ սրանից էլ դժնի՞)։ Քանզի վաղուց է հայտնի, որ Նիկոլի սերը չարագուշակ նախանշան է։

  • ՔԿ-Ի «ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾՆԵՐԻՆ» ՈՉ ՈՔ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

    2024-06-22 08:42
    567

    Հասարակական գործիչ Տիգրան Առաքելյանի և «Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Արտակ Գալստյանի խոշտանգումներին և կտտանքներին ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանի մասնակցության անհերքելի ապացույցներ կան: Կան փաստաթղթեր, որոնք արձանագրում են Գալստյանին ծեծի ենթարկելը, ինչպեսև Առաքելյանին պատճառված ֆիզիկական խեղումները։ Կա գաղութից Գալստյանի գրած նամակը Փաշինյանին, որը հրապարակվել Է ԶԼՄ-ներում։ Քյարամյանի առնչությունը խոշտանգումներին և ծեծին հիշատակված է Ավետիք Իշխանյանի գլխավորած Հելսինկյան նախաձեռնության միջանկյալ զեկույցում: