ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԸ ՉԻ ՏՈՒԺԵԼ ՋՐՀԵՂԵՂԻՑ, ՍԱԿԱՅՆ ԴՐԱ ՇՈՒՐՋ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԵՂԵՂՎԵԼ ԵՆ
Թեղուտի հանքը (պղնձի և մոլիբդենի պաշարներով երկրորդն է Հայաստանում) և դրա հարստացման կոմբինատը չեն տուժել ջրհեղեղից, սակայն այնտեղ աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց «Թեղուտ Մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն։ Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ աշխատակիցներից ոչ մեկ չի տուժել։