Последние новости

Հասարակություն

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ Ո՞Վ Է ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՄԱՆ ՏՎԵԼ ՉԿՐԱԿԵԼ ԹՇՆԱՄՈՒ ՎՐԱ, ԱՆԱՐԳԵԼ ՆՐԱՆ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՄԵՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄՐԱՊՆԴՎԵԼ

2023-04-12 15:39
437

Երեկ թշնամական սադրանքի հետևանքով, մենք կորցրել ենք սահմանը պաշտպանող չորս եղբայրների՝ Արթուր Սահակյան, Մկրտիչ Հարությունյան, Հենրիկ Քոչարյան, Նարեկ Սարգսյան, ևս վեցը վիրավոր են, նրանց թվում նաև Սյունիքի հատուկ կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Ես խորին ցավակցություն եմ հայտնում զոհված մարտիկների ընտանիքներին, և արագ ապաքինում ցանկանում մեր վիրավոր եղբայրներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը: