«Հրապարակ». ԱՐՑԱԽՈՒՄ ԽՈՐԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում հումանիտար ճգնաժամին զուգընթաց խորանում է նաև ներքաղաքական ճգնաժամը: Նախագահ Արայիկ Հարությունյանը, ով վերջին ժամանակներում հայտնվել է Արցախի, անգամ հայաստանյան տարբեր շրջանակների թիրախում, անցնում է հակագրոհի: Նախագահին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ Հարությունյանի հոգուն է հասել, և նա որոշել է բացահայտել իր դեմ ծավալվող հակաքարոզչության բոլոր օջախները՝ ցույց տալով դրա շարժառիթները: