«Ժողովուրդ». ԱԺ-ՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ. ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ ՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովում հերթական հրաժարականն է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է հրաժարական տալ ու լքել հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեկվա՝ դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստի մեկնարկից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցության նիստ է արել, ինչի ժամանակ էլ հենց Աղաջանյանը հայտնել է իր մտադրության մասին: