Последние новости

Հասարակություն

  • ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԸ ՄԻ ՇԱՐՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

    2022-07-14 15:24
    742

    ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը «Ռեսուրսներն ի բարօրություն» սոցիալական քաղաքականության շրջանակներում առողջապահության ոլորտում մի շարք ծրագրեր է իրականացրել, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

  • Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԱԺ ԳՆԱՑՈՂ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

    2022-07-13 20:00
    961

    Իշխանությունները պայմանավորվել են (գնել են) ընդդիմադիր ֆրակցիաների ընտրական ցուցակներում հաջորդող անհրաժեշտ քանակությամբ անձանց հետ, որոնք կգնան ԱԺ և «կաշխատեն որպես կառուցողական ընդդիմություն»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

  • ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ․ ՉԱԼԱԲՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՎԻ

    2022-07-13 19:18
    671

    Արդեն երկու ամիս է, ինչ անազատության մեջ է գտնվում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Նրա հանդեպ կիրառվող խտրական վերաբերմունքը և որպես խափանման միջոց կալանքի կիրառումը տարակուսանք է առաջացրել հասարակական տարբեր խմբերում: Ըստ զեկուցումների, Ավետիք Չալաբյանի կալանավորումը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է` Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, շինծու և հանցակազմի բացակայությամբ քրգործերի միջոցով ընդդիմադիր գործիչների խոսքը լռեցնելու համատեքստում:

  • «ԼՂ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ` ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾ 84 ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ԱՆՑԵԼ

    2022-07-13 12:59
    598

    Դիլիջանի համայնքային կենտրոնում տեղի է ունեցել «ԼՂ պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացում» ծրագրի արդյունքների ամփոփման միջոցառումը: Ծրագիրը մեկնարկել էր 2021 թվականի մայիսին և նպատակ ուներ բարձրացնել ԼՂ հակամարտության արդյունքում տուժած երիտասարդների տնտեսական հնարավորությունները որակյալ կրթության, մասնագիտական դասընթացների մասնակցելու և ձեռնարկատիրական հմտություններ ձեռք բերելու միջոցով:

  • Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է, ԵԹԵ ՄՏԱՀՈԳՎԵՔ ԱՐՑԱԽՈՎ, ԿՊԱՏԺԵՆՔ ՁԵԶ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-07-12 18:05
    694

    «2020 թվականի նոյեմբերից շատ ենք լսում, որ ասում են, եթե այդքան շատ եք մտահոգված Հայաստանի անվտանգությամբ, սահմանների անառիկությամբ և այլն, գնացեք այդ սահմանները պաշտպանեք։ Իշխանությունն այս քարոզչական թեզն է առաջ տանում, ու շատերը կուլ են տալիս խայծն ու կրկնում են այն»,- «Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով քննարկմանն ասաց տեղեկատվական անվտանգության փոձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգոց Կարեն Վրթանեսյանը։  

  • ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ԵՆ 48 ՄԼՆ ԴՐԱՄԸ

    2022-07-12 17:23
    515

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների` Սահմանադրության օրվա առթիվ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը կազմել է 48 միլիոն 811 հազար 320 դրամ:

  • ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԻ ՄԻՋԵՎ

    2022-07-12 16:50
    638

    ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խումբը ընդլայնում է համագործակցությունը Սանկտ Պետերբուրգի Պլեխանովի անվան հանքարդյունաբերական համալսարանի հետ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։ Հայ ուսանողներին համալսարանում սովորելու գործուղելուց բացի ընկերությունը, աշխատակիցների որակավորումը բարձրացնելու նպատակով այս տարի մեկնարկել է «Լրացուցիչ որակավորում» ծրագիրը։

  • «Փաստ». ՔԱՆԻ՞ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՆ ԼՐՏԵՍԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ

    2022-07-12 12:15
    658

    «Փաստ» թերթը գրում է. «Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել պետական դավաճանության հերթական դեպքի մասին: Խոսքն այն մասին է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների, «օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո նամակագրության միջոցով նրան է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի տեղեկություն հանդիսացող տվյալներ: Պատերազմում պարտությունից հետո նման հաղորդագրություններ մեկ անգամ չէ, որ տարածվել են:

  • «Ժողովուրդ». ԻՆՉՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ԱՅՑԵԼԵԼ ՄԱՐԳԱՐԱ

    2022-07-12 11:54
    496

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին այցելել էր Արմավիրի մարզ, սակայն հետաքրքիր է, որ սահմանամերձ Մարգարայում այդպես էլ չի եղել: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա բնակիչների հետ հանդիպել է Երասխավանում, որտեղ ներկա են եղել նաև Մարգարայի բնակիչները: