«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՍ ԽՈՍՏՈՒՄՆ ԷԼ ՉԿԱՏԱՐԵՑ
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը տևական քննարկումներից հետո երեկ որոշեց պահպանել «կայուն մեծամասնություն» սահմանադրական նորմը․ այն կգործի նաև հաջորդ ընտրության ժամանակ, չնայած Փաշինյանը ժամանակին խոստացել էր հրաժարվել դրանից։ Խորհրդի մեծամասնությունը դեմ է քվեարկել այդ դրույթից հրաժարվելու առաջարկին: Որոշել են, որ դրան կանդրադառնան 2026թ. ընտրություններից հետո` Սահմանադրությունը փոխելու ժամանակ: