«Հետք»․ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ Է ԳՆԵԼ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻՑ»
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2023 թվականի տարեվերջին կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից»։ Այս գործարքում հետաքրքրականն այն է, որ 2022 թվականին փոխվարչապետն ավելի քան 2 միլիոն դոլարով վաճառել էր նույն «Արդշինբանկում» ունեցած իր 1.000056% բաժնետոմսերը, գրում է «Հետքը»: