Դմիտրի ԿԻՍԵԼՅՈՎ․ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ SPUTNIK-Ի ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ Է
Լեռնային Ղարաբաղում Sputnik ռադիոյի մոսկովյան հեռարձակման դադարեցումը կապված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանի տարածքը ամրագրել 1991 թվականի սահմաններում։ Այս մասին հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը՝ պատասխանելով Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի նամակին: