Վիկտոր ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎ. ԻՆՁ ԱՍԱՑԻՆ՝ ԱՅՍՕՐ ԻՍԿ ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ՄՈՍԿՎԱ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴՈՒՔ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁ ԵՔ
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախկին ղեկավար Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ։
АДМИНИСТРАЦИЯ ТРАМПА ВВЕЛА СВОЙ САМЫЙ КРУПНЫЙ ПАКЕТ САНКЦИЙ ПРОТИВ ИРАНА
ЗАО "ЭСА" АННУЛИРОВАЛО ЗАКУПКИ БОЛЕЕ ЧЕМ НА 3 МЛРД ДРАМОВ
ОБЪЕМ ДОЛГА ПРАВИТЕЛЬСТВА АРМЕНИИ ЗА ПОСЛЕДНИЕ 12 МЕСЯЦЕВ ВЫРОС НА 14,5%
МИД РА ВРЕМЕННО РАЗМЕСТИТ КУЛЬТУРНЫЕ АРТЕФАКТЫ ПАЛЕСТИНЫ В МАТЕНАДАРАНЕ
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախկին ղեկավար Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ։
Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ` այն հռչակելով 5-րդ շարասյուն, ռևանշիզմի և պատերազմի քարոզիչ, որի դեմ պետք է պայքարել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:
Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ռազմական լրագրող Կոնստանտին Սիվկովը ընդգծել է, որ ադրբեջանական ղեկավարության գործողությունները պետք է մեկնաբանել որպես` խորապես թշնամական Ռուսաստանի նկատմամբ:
Ամեն ուտելիս Հովիկ Ասմարյանը կարտոֆիլ է ուտում, գրում է The Guardian-ը։ Նրա հայրենի քաղաքում՝ Ստեփանակերտում, բարտերային համակարգ է առաջացել։ «Մեր այգում պտղատու ծառ ունենք։ Ես մրգեր եմ տալիս հարևաններին, նրանք մեզ գազար են տալիս»,- ասել է նա։
Ինչով է սպառնում Ակնայով (Աղդամով) սնունդ ներկրելը։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) շարունակում է մնալ շրջափակման մեջ։ Ադրբեջանը միակողմանի վերահսկողություն է սահմանել Լաչինի միջանցքի վրա, ինչը հակասում է 2020 թվականի եռակողմ հայտարարությանը: Մոտ երկու տարուց՝ 2025 թվականի մայիսին, կորոշվի Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) ապագան։ Երևանն ու Բաքուն կա՛մ կերկարաձգեն զորախմբի մանդատը, կա՛մ կհայտարարեն, որ վերջինիս ներկայության կարիքը չկա և կնախապատրաստեն դրա դուրս գալը։ Ռուսաստանի կողմից բանակցային գործընթացում միջնորդի մենաշնորհային դերի կորուստը, շրջափակումը վերացնելու և միջանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու անկարողությունը մեծացնում են երկրորդ սցենարի հավանականությունը։
Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներն արդեն ծամվել-ծամծմվել են փորձագետների կողմից, տրվել են գնահատականներ, որոնք արձանագրել են անվտանգության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պահպանման միջազգային մեխանիզմների գործնական կաթվածահարությունը: Հենց այն նորմերի, որոնք դրված են ՄԱԿ-ի և նրա ինստիտուտների ստեղծման ու գործունեության հիմքում։ Օգոստոսի 16-ին նրանք հաստատեցին իրենց դժկամությունն ու անկարողությունը՝ միջամտելու իրավիճակին, որպեսզի կանխվի ցեղասպանությունը, համաձայն միջազգային իրավունքի կարևորագույն փաստաթղթերից մեկի՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի։
ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցավ արտակարգ նիստը Լաչինի միջանցքի հանցավոր շրջափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Հինգշաբթի օրը կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց քննարկումների արդյունքները. «Միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ և շարունակաբար պնդում է, որ Լաչինի միջանցքը փակ չէ»,- ասաց նա։ «ՄԱԿ ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումը հաստատեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ ԼՂ 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։ Ընդգծվեց, որ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղությամբ անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չի կատարվել։ Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է։ Միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»,-ասաց Փաշինյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»։
«Այլընտրանք Գերմանիայի համար» ֆրակցիայի Բունդեսթագի 19-րդ գումարման պատգամավոր Վալդեմար Գերդտը Alpha News-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ երրորդ երկրները տարածաշրջանում այլ շահեր ունեն, որոնք չեն համընկնում հակամարտող կողմերից ոչ մեկի շահերի հետ։
Ֆրանսիական Pernod Ricard ալկոհոլային կոնցեռնը (Chivas Regal, Jameson, Ballantine`s, Ararat բրենդների սեփականատեր) պատրաստվում է փակել ներկայացուցչությունը Ռուսաստանում, տեղեկացրել է «Կոմերսանտը»։