Последние новости

Մենք եվ աշխարհը

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՎԱՐԿԱԾԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

2023-06-05 15:39
492

Էրդողանի երդմնակալության գնալը, տեղում նվաստացման դրվագները հայ հասարակության մոտ չեն ձևավորում արժանապատվության պոռթկում, վիրավորվելու և որպես քաղաքացի դա արտահայտելու պահանջ։ Ինչու՞։ Տասնյակ բացատրություններ ենք լսել. ոչ մեկը սպառիչ-համոզիչ չէ։

  • Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ․ Ո՞ՐՆ Է ԵՐԱՇԽԻՔԸ, ՈՐ ՄԵՐԺԵԼԻ ՌՈՒՍԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

    2023-06-05 11:41
    777

    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գրեթե բաց տեքստով ասել է, որ Հայաստանը հրաժարվում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումներից, այլ խոսքով ասած՝ Ադրբեջանի մնացած հատվածները և Նախիջևանը կապող տրանսպորտային հաղորդակցության ռուսական վերահսկողությունից: Հրաշալի է, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը որոշակիորեն սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

  • Անդրեյ ԱՐԵՇԵՎ․ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՀԱՐՑԸ

    2023-06-03 09:06
    518

    Հաշվի առնելով Արևմուտքում տարբեր մակարդակի բանակցությունների և հանդիպումների ինտենսիվությունը, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հունիսի 12-ին կրկին կհանդիպեն ԱՄՆ-ում։ Արևմուտքը բավական եռանդուն քայլեր և ջանքեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը իր վրա վերցնելու համար։Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։

  • ՀԻԱՍՔԱՆՉ ՏԵՍԱՐԱՆ ՔԻՇՆԵՎԻՑ

    2023-06-03 08:56
    826

    Քիշնևի հնգակողմ հանդիպումը ոչ մի արդյունքի չհանգեցրեց. հերթական անգամ լեռը երկնեց և մուկ ծնեց։ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպման արդյունքներով տարածեց հերթական հեղհեղուկ հայտարարությունը, որում ասվում է, թե հանդիպումն օգտակար էր, կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործնականում ողջ սպեկտրը։ Հաղորդվում է, որ Միշելի միջնորդությամբ Ալիևի և Փաշինյանի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսին Բրյուսելում, այնուհետ հոկտեմբերին…

  • Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՉԿԱՆ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՆԿԼԱՎՆԵՐ

    2023-06-02 19:18
    545

    Եթե ​​նա ասում է, որ Հայաստանը պետք է ստանա կադաստրային փաստաթուղթ, ապա դրանով հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունի, քանի որ առանց տարածքի չի կարող լինել անկախ պետություն։ Այս մասին հունիսի 2-ին կայացած քննարկման ժամանակ ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը։

  • Ալեքսեյ ՄՈՒԽԻՆ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԱՅԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԱՂԵՏ ԿԴԱՌՆԱ

    2023-06-02 14:42
    447

    Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթը, եթե դա տեղի ունենա, սարսափելի աղետ կդառնա։Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, Քաղաքական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Մուխինը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության մուլտիմեդիա հարթակում կայացած ասուլիսի ժամանակ։

  • Նիկոլայ ՍԻԼԱԵՎ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՆՎԵՐԱՊԱՀ ՉԷ

    2023-06-02 14:09
    367

    Հայաստանի ղեկավարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը անվերապահ չէ, այն որոշակի պայմաններ ունի։ Նման կարծիք է հայտնել ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության մուլտիմեդիա հարթակում կայացած ասուլիսի ժամանակ։

  • Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ ԻՐՈՔ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՏՎԱԾ Է

    2023-06-02 12:25
    365

    Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված Տիգրանաշենի հետ, գրել է․

  • «Ժողովուրդ»․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՆ ԱԿՆԱՐԿԵԼ Է՝ ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄԻԱՌԺԱՄԱՆԱԿ ԿԱՍԵՑՆԵՆ

    2023-06-02 10:24
    422

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը իսկական գլխացավանք է դարձել հայրենի իշխանությունների համար: ՔՊ-ականներն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ վավերացնեն կոնվենցիան՝ կնեղացնեն Ռուսաստանի Դաշնությանը, չվավերացնեն այն, կհիասթափեցնեն Արևմուտքին:

  • ՎԻԿՏՈՐԻՆԻ «ՈՒԶԱԾԸ». ԿԵՆՍԱԳՈՐԾԵ՛Լ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ

    2023-06-01 21:32
    498

    «Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի Հայաստանում։ Գիտեմ, որ կգտնվեն մարդիկ, որոնց դուր չի գա իմ ասածը, բայց կրկնեմ, որ այն ուղղված է կանանց պաշտպանությանը։ Աջակցություն եմ ակնկալում քաղաքացիական հասարակության կողմից»,- հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Երևանում կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ընթացքում: Ասացեք, խնդրեմ, ինչպիսի՜ կտրական տոն: Ոչ թե «հուսով եմ», ոչ թե «կոչ եմ անում», ոչ էլ «խորհուրդ եմ տալիս», այլ «ուզո՛ւմ եմ»։ Պարզապես հետաքրքիր է, եթե այդ տիկինը հայտնվեր, ասենք, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում, նո՞ւյն կերպ էր խոսելու։ Ուզո՛ւմ եմ սա, ուզո՛ւմ եմ նա… Ի դեպ, Վիկտորինը գովեց հասարակական կազմակերպություններին, ասելով, որ դրանցից ոմանք շատ լավ են աշխատում։ Երբ ողջ հայ հասարակությունը տարակուսում է, թե ինչու են հայրենի ՀԿ-ներն ընկել լեթարգիական քնի մեջ՝ չարձագանքելով իշխանությունների կողմից Մարդու իրավունքների աղաղակող խախտումներին և ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող կործանարար գործընթացներին, ԵՄ դեսպանը գովում է նրանց։ Դե, երևի գիտի՝ ինչի համար։