ՀՀ ԱԳՆ-Ն ԾՈՒՂԱԿՈՒՄ Է ՀԱՅՏՆՎԵԼ. ՊՆԴՈՒՄ Է, ԹԵ ԱԼՄԱ-ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ ԱՌԱՆՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԻ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ՝ ԱՆՏԵՍԵԼՈՎ ԳԽ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ծուղակում է հայտնվել. գիտակցելով, որ Ալմա-Աթայի հռչակագրի վրա հղում անելով չեն կարող Արցախը հանձնել Ադրբեջանին, որ վավերացնելու վերապահումները շրջանցումը ՀՀ օրենսդրության բացահայտ խախտում է,փորձում է մանևրել՝ հայտարարելով, թե Հայաստանն այն ստորագրել է առանց վերապահումների։