11 ՏԱՐԻ ԱՆՑ․ ՎՐԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԻՐ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԵՏևԵԼՈՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Այս օրերին Վրաստանում տեղի ունեցող գործընթացները պարզունակորեն ներկայացվում են՝ որպես արևմտամետության ու ռուսամետության պայքար։ Նման կերպ մտածողները շտապում են եզրակացնել, որ եթե իշխող «Վրացական երազանքը» կարողանա դիմակայել ընդդիմության հնարավոր ճնշմանը և հաղթահարել ճգնաժամը, ուրեմն կհաղթի Ռուաստանը։ Եվ հակառակը՝ եթե հաջողության հասնի ընդդիմությունը, հաղթանակ կարձանագրի Արևմուտքը։