Последние новости

Մենք եվ աշխարհը

«ԱՅՍ ՀՈՒՍԱՀԱՏ ԿԵՑՎԱԾՔԸ, ԱՆԿԱՍԿԱԾ, ՈԳԵՇՆՉՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ». ՕՍԿԱՆՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

2025-05-16 20:06
542

«Ես նոր լսեցի Նիկոլ Փաշինյանի վերջին զրույցը ադրբեջանցի լրագրողի հետ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ։ Փաշինյանը նաև հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ Տիրանայում, Ալբանիա։ Կասկած չունեմ, որ այդ հանդիպումն էլ անցել է նույն ոգով՝ հնազանդ խնդրատուի դիրքերից՝ զուրկ արժանապատվությունից, ազգային հպարտությունից և անգամ ամենահիմնական դիվանագիտական վճռականությունից»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: