Последние новости

Ուշադրության կէնտրոնում

Գարեգին Երկրորդը շքանշան է ստացել Համայն Ռուսիո պատրիարքից և խոսել հայ գերիների մասին

2025-03-19 14:57
103

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշան է ստացել, որը շնորհել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

  • «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միության նամակը ՄԱԿ-ի կողմից հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ

    2025-03-19 14:56
    158

    «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նամակը Սումգայիթի հայության ջարդերի վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ։

  • Փաստաբաններն անվճար ծառայություններ մատուցելու 5-տոկոսանոց քվոտա կստանան

    2025-03-19 14:55
    102

    2025 թ. հունվարի 1–ից ԱԱՀ դաշտ տեղափոխված փաստաբաններն անվճար ծառայություններ մատուցելու 5 տոկոսանոց քվոտա կստանան։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

  • Հովիկ Աղազարյան․ Եթե ՔՊ-ն Գյումրիում պարտվի, արտահերթ ընտրություններ են լինելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-03-19 14:54
    134

    Ես կարծում եմ՝ ԱԺ-ն համաձայնություն կտա ինձ անձեռնմխելիությունից զրկելուն, որովհետև ՔՊ խմբակցության պատգամավորների ցանկում ընդամենը մի քանի հոգի են, որ իրավաբաններ են և կարող են այս կամ այս կամ այն կերպ ադեկվատ կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսները այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն, և հետևաբար պետք է հնարավորություն տան դատախազությանը և իրավապահ մյուս մարմիններին սկսելու գործընթաց, պարզելու, թե ինչ է տեղի ունեցել: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը:  

  • ԱՄՆ դատարանը հակասահմանադրական է համարել USAID-ի արգելափակումը

    2025-03-19 13:27
    99

    ԱՄՆ դաշնային դատավոր Թեոդոր Չուանգն արգելել է նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդական Իլոն Մասկին և Կառավարության արդյունավետության վարչությանը (DOGE) քայլեր ձեռնարկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) փակման ուղղությամբ՝ նշելով, որ օտարերկրյա օգնության գործակալությունը փակելու նրանց ջանքերը խախտում են ԱՄՆ Սահմանադրությունը:

  • Ստամբուլում շարունակում են ձերբակալել քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի համախոհներին

    2025-03-19 13:26
    117

    Ամբողջ Ստամբուլում շարունակվում են քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի համախոհների ձերբակալությունները, որոնց կալանավորումը տեղի է ունեցել այսօր՝ մի քանի քրեական գործերով լայնածավալ գործողության շրջանակում։

  • ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանին․ Հայաստանն իրադրությունն էսկալացնելու նպատակ չունի

    2025-03-19 13:21
    116

    Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի հայտարարության մեջ՝ ի պատասխան «Արմենպրես»–ի հարցին այն մասին, թե ինչ հիմքեր կան Երևանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին Ադրբեջանի ՊՆ–ի մեղադրանքների համար։

  • ՀՀ ԱԳՆ․ ՀՀ-ն ուժային սցենարի կարող է պատրաստվել միայն հնարավոր ագրեսիային դիմակայելու համար

    2025-03-19 13:18
    101

    Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, և սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով լրատվամիջոցի հարցին, որը վերաբերում է Ադրբեջանի մեղադրանքներին՝ «Հայաստանի միլիտարիզացիայի» և «ուժային սցենարի պատրաստվելու» մասին։

  • «Ազատություն»-ը Գլոբալ մեդիայի գործակալության դեմ հայց է ներկայացրել դատարան

    2025-03-19 12:29
    120

    «Ազատություն» ռադիոկայանը դատական հայց է ներկայացրել Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM), ինչպես նաև գործակալության պաշտոնյաներ Քերի Լեյքի և Վիկտոր Մորալեսի դեմ՝ կանխելու Կոնգրեսի կողմից «Ազատության»-ը տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու նրանց փորձերը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

  • «Ավինյանը մեզ խաբեց». վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ՝ անձրևի տակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-03-19 12:25
    113

    Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա շենքի բնակիչներն այսօր՝ մարտի 19-ին, անձրևի տակ բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանք նշում են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել և բնակարաններով ապահովել: