Աղբյուրներից քամվում է ամբողջ ջրաքանակը. «Վեոլիա ջուրը»` ջրանջատումների մասին է խոսել
«Վեոլիա ջուր» ընկերությունը Երևանի Նոր Նորք, Սարի թաղ, Ջրվեժի Մայակ, Բանավան թաղամասերը, Նորք Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածներ, Ջրվեժ գյուղը և ԱԲ1 թաղամասը ջրամատակարաման տեսանկյունից բավականին խոցելի է համարել ու չի բացառել ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` պատճառը հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճան է։