Հրատապ ասուլիս՝ Էրեբունու բաժնում ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբանների
Ոստիկանության Էրեբունի բաժնում իրենց մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ ոստիկանների կողմից ծեծի են ենթարկել փաստաբաններ։
ООН ЗАЯВИЛА О ПОДДЕРЖКЕ РЕШЕНИЯ ФРАНЦИИ ПРИЗНАТЬ ПАЛЕСТИНУ
ГЛАВЫ МИД ТУРЦИИ И АЗЕРБАЙДЖАНА ОБСУДИЛИ ПЕРЕГОВОРЫ МЕЖДУ БАКУ И ЕРЕВАНОМ
ХАЧАТРЯН: НЕЗАВИСИМОСТЬ АРЦАХА БЫЛА ЧАСТЬЮ ПЕРЕГОВОРНОЙ ПОВЕСТКИ ДО ПРИХОДА ПАШИНЯНА
ЧИСЛО КОМПАНИЙ-ЭКСПОРТЕРОВ ЦВЕТОВ В РОССИЮ ИЗ АРМЕНИИ УВЕЛИЧИЛОСЬ ДО 14
Ոստիկանության Էրեբունի բաժնում իրենց մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ ոստիկանների կողմից ծեծի են ենթարկել փաստաբաններ։
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 18 342-ի։ Ուրբաթ օրն այս տվյալներն է ներկայացրել Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։
Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժել է նաև Սիրիայի հյուսիսում գտնվող հայկական Եագուպիէ գյուղը։ Այնտեղ կան ավերածություններ, վնասվել է նաև հայկական Ս. Աննա եկեղեցին։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը խորը ցավով տեղեկացել է Եագուպիէ գյուղի ավերակների մասին։ Ս. Աննան պատմական եկեղեցի լինելով՝ մեր ժողովրդի համար դարձել էր ուխտատեղի։
«Ես այսօր հաջողակ լուր մը լսեցի, որ անոնք հաջողած են երեխա մը փլատակներու տակեն ողջ-առողջ դուրս բերելու։ Սա փրկարար ջոկատներու համար շատ ուրախ երևույթ է։
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հասցրած ընդհանուր վնասը, որից տուժել են 10 նահանգներ, զգալիորեն կգերազանցի 4 միլիարդ դոլարը, որի մասին ավելի վաղ հայտնել էր Fitch-ը։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է Հաթայ նահանգի IHH մարդասիրական խոշորագույն կազմակերպություններից մեկի գլխավոր համակարգող Բիլալ Քայան։
Իրանը կմիանա Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի բանակցություններին և Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հինգշաբթի Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից։ Այս մասին ասված է կառույցի հրապարակած`Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները վերանայող նոր զեկույցում։
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումից ի վեր՝ 272 գրություն եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս, ահազանգել Արցախում հումանիտար աղետի ծանրագույն պայմանների մասին, կոչ արել Ադրբեջանի դեմ կիրառել գործուն քայլեր, այդ թվում՝ սանկցիաներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Ուկրաինային Եվրամիության աջակցության ծավալը մեկ տարվա ընթացքում կազմել է 67 մլրդ եվրո։
Հայ փրկարարները Սիրիայի Հալեպ քաղաքում 3 մարդու կյանք են փրկել։ Այս մասին գրում է սիրիական asharq news պարբերականը։