ԱՄՆ 11 կոնգրեսական պահանջել են դադարեցնել ռազմական և ֆինանսական օգնությունը Կիևին
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ քննարկման են ներկայացրել բանաձև, որով նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջում են դադարեցնել ֆինանսական և ռազմական օգնությունն Ուկրաինային: Սա հետևում է փաստաթղթի նախագծից, որը հրապարակել է բանաձևի հեղինակներից մեկը` Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Մեթ Գետցը։