Հայկ Մամիջանյան․ Քննարկումը՝ քննարկում, բայց ցանկալի է տեսնել արդյունքները
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը անդրադարձել է իշխանականների հայտարարություններին, որ ռուս խաղաղապահների պարտավորությունն է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի փակման խնդիրը լուծելը․ «ՀՀ քաղաքացին, որպես իր շահերի պաշտպան, ակնկալիք կարող է ունենալ բացառապես ՀՀ իշխանություններից։ ՀՀ իշխանությունները մեր գործընկերների, մեր ստրատեգիական դաշնակցի հետ պարտավոր են վարել այնպիսի բանակցային գործընթացներ, որի արդյունքում հրապարակային նեղացվածություններ հնչեցնելու կարիք չառաջանա»։