Последние новости

Ուշադրության կէնտրոնում

Ուկրաինայում երկու ադրբեջանցի դատապարտվել են 8 տարի ժամկետով ազատազրկման՝ հայի առևանգման համար

2022-12-07 13:24
331

Ուկրաինայում ազգությամբ հայի նկատմամբ բռնություն գործադրած ադրբեջանցիները դատապարտվել են ազատազրկման՝ 8 տարի ժամկետով։ Նշենք, որ ադրբեջանցիները՝ Միսիր Գասիմլին և Սուբհան Գուլևը, որոնք, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, ձերբակալվել են Կիևում՝ 2021թ.։