Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի երկրորդ հանդիպումը։ Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության և զարգացման կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։