Последние новости

Ուշադրության կէնտրոնում

Անկարայում հայտարարել են Ստամբուլի պայթյունն իրականացնողի կին լինելու մասին

2022-11-14 09:19
482

Անկարայում երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ զբոսաշրջային Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել է կին:

  • ՌԴ ՊՆ-ն հաստատել է Խրամորթ գյուղի մոտ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը

    2022-11-14 09:18
    278

    ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է ադրբեջանական կողմի կողմից Արցախի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտումը։

  • Հրապարակել են Պեմզաշենի դաժան սպանության մեջ կասկածվողների լուսանկարները

    2022-11-14 09:17
    289

    Տելեգրամյան ալիքները հրապարակել են Պեմզաշենում դաժան սպանությունն իրականանելու մեջ մեղադրվողների լուսանկարները։ Նրանցից մեկի լուսանկարներից երևում է, որ Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակից է։ Լուսանկարներ ունի հեղափոխությանն ակտիվ մասնակցությունից, ինչպես նաև 2020թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ տեղադրել է լուսանկար՝ «Հեղափոխությանն ասում եմ այո» գրությամբ։

  • Մարտակերտում բացվել է «ԱՐՄԱՏ ՕԴՈՒՄ» ԱԹՍ-ների արտադրամասը

    2022-11-14 09:17
    296

    Երեկ Մարտակերտում բացվեց «ԱՐՄԱՏ ՕԴՈՒՄ» անօդաչու թռչող սարքերի արտադրամասը, որը նման երկրորդ արտադրամասն է Արցախում և 24-րդը՝ «Արմատ» նախագծի շրջանակում։ Ծրագիրն իրականացել է Մարտակերտի քույր քաղաք Ֆրանսիայի Սարսել համայնքի և տեղի հայ համայնքի ֆինանսավորմամբ։ Այս մասին Telegram հարթակի իր ալիքում գրել է Արցախի պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

  • Մարիամ Մկրտչյանը ժամանակից շուտ դարձավ Եվրոպայի չեմպիոն

    2022-11-14 09:16
    332

    Շախմատի կանանց աշխարհի մինչև 18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանը նվաճեց Անթալիայում անցկացվող Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։

  • Սաղաթելյան․ Կիպրահայերին ներկայացրեցի մեր առջև ծառացած մարտահրավերները

    2022-11-14 09:15
    283

    Կիպրոս այցը մեկնարկեց նախ կուսակցականների, ապա կիպրահայերի հետ հանդիպումներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

  • Ձերբակալվել է Պեմզաշենում սպանության մեջ կասկածվող 2-րդ անձը

    2022-11-14 09:14
    469

    Ձերբակալվել է Պեմզաշենում 31-ամյա կնոջը, նրա 12-ամյա դստերը և որդուն սպանելու մեջ կասկածվող 2-րդ քաղաքացին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Պեմզաշեն համայնքիբնակիչներից մեկը` նշելով, որ 2-րդ ձերբակալվածը 36 տարեկան է:

  • Հայաստանն ու Ֆրանսիան ցանկանում են խորացնել առևտրատնտեսական կապերը

    2022-11-12 15:45
    675

    Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին առևտրի, տնտեսական գրավչության և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Օլիվիե Բեշտին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

  • Տեղի է ունենում թուրքագետների հեղինակած երկու գրքի շնորհանդես (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-11-12 12:05
    783

    Երևանում տեղի է ունենում թյուրքագիտական երկու նոր գրքերի շնորհանդես։ Միջոցառման առաջին մասում կներկայացվի թուրքագետ, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» աշխատանքը։  

  • Դավիթ Բաբայան․ Մենք ուզում ենք, որ ռուս խաղաղապահներն անժամկետ մնան Արցախում

    2022-11-12 11:05
    594

    «Ադրբեջանն իր գործողություններով ոչ միայն հարվածում է Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին, որովհետև հենց Ուկրաինայում իրավիճակը լարվում է, Ադրբեջանն այստեղ սկսում է ակտիվանալ և ուժեղացնում է իր ապատեղեկատվական քարոզչությունն ու աշխարհաքաղաքական շանտաժները: Ադրբեջանն ու Թուրքիան ուշի ուշով հետևում են և ուզում են, որ Ուկրաինայում Ռուսաստանը պարտվի, նրանք ուզում են տեսնել Ռուսաստանի մասնատումը: Մենք տեսնում ենք, թե ռուս խաղաղապահների դեմ ինչ քարոզչություն է իրականացվում Ադրբեջանում, այսինքն՝ մենք տեսնում ենք ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտումներ, ինչը փաստացի կրակոց էր ինչպես Արցախի խաղաղ բնակչի, այնպես էլ ռուս խաղաղապահների ուղղությամբ, այլ նաև ռմբակոծություններ տեղեկատվական դաշտում: