Ատոմ ՄԱՐԳԱՐՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ, ՔԱՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՎ ՄԻՆՍԿՈՒՄ
Սննդամթերքի շուկայում թույլ վերահսկողությունը, խոշոր խաղացողների կողմից թելադրվող գինը և մի շարք այլ գործոններ ապահովում են Երևանի առաջին հորիզոնականը ԵԱՏՄ երկրների մայրաքաղաքների ցանկում։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։