Ե՞րբ են Կարմիր խաչի ներկայացուցիչները վերջին անգամ այցելել հայ գերիներին Ադրբեջանում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին Ադրբեջանում այցելել են այս տարվա նոյեմբերին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դեկտեմբերի 20-ին ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։