ՊԵԿ․ Հարկային մուտքերն ավելացել են 12,7 տոկոսով
2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին հավաքված հարկային մուտքերը՝ ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, ավելացել են 12,7 տոկոսով։ Այս մասին 2022թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ուշադրություն չդարձնելով նրան, որ համեմատությունն արվում է ժամանակահատվածում, երբ երկու ամիս լոքդաուն էր հայտարարված։