Последние новости

факты

2025-02-19 16:11

ԱՄՆ-ում ուկրաինացիներից ներգաղթի դիմումներ չեն ընդունում՝ Զելենսկու կողմից Թրամփի քննադատության ֆոնին

ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են երկրում ուկրաինացիների և Լատինական Ամերիկայի երկրների ներկայացուցիչների ներգաղթի դիմումների քննարկումը էմիգրացիոն ծրագրերի շրջանակում։ Այդպիսի ծրագրերից է «Միասնություն Ուկրաինայի համար»-ը, որը Թրամփի կողմից դադարեցվել է հունվարի վերջին։ Այդ ծրագրով մոտ 240 հազար ուկրաինացի կարողացել է մուտք գործել ԱՄՆ։ Այս մասին հայտնել է CBS News-ը՝ հղում կատարելով երկու ամերիկացի պաշտոնյաների և ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության (USCIS) փետրվարի 14-ի ծառայողական գրառմանը։