ՏԱՐՎԱ ԹԵՄԱՆ
Տարվա թեման է, թե կդադարեն արդյոք ռազմական գործողություններն Ուկրաինայում, կկատարի արդյոք Թրամփը պատերազմը դադարեցնելու իր խոստումը։ Իհարկե, ԱՄՆ-ը շատ ռեսուրսներ ունի պատերազմի դադարեցմանը նպաստելու համար, քանի որ հենց Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աջակցությունն է օգնում Կիևին դիմակայել Ռուսաստանին: Այնպես որ Թրամփի ձեռքին լավ հաղթաթղթեր կան, որպեսզի թեկուզև ոչ մեկ օրում, ինչպես խոստացավ քարոզարշավի թեժ պահին, բայց կարճ ժամանակում զիջումների անխուսափելիության վիճակի մեջ դնի Կիևին։