Ասկերանի ղեկավարի օգնական․ Դաշտերը չորանում են, չենք կարողանում մշակել, որովհետև վառելիք չունենք
Արդեն 70 օր է՝ Ասկերանի շրջան սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ չեն մտել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը։