Ստեփանակերտում դիմավորել են Երևանից Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձած 15 երեխաներին
Ստեփանակերտում, «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում, հունվարի 27-ին դիմավորել են Երևանից Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ վերադարձած 15 երեխաներին և նրանց ուղեկցող մանկավարժներին, ովքեր Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 47 օր բաժանված էին ընտանիքներից: