Ադամ Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով լրացում է ներկայացրել
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է լրացում 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: