Իսրայել Չարնիի նոր գիրքը բացահայտում է Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի ճնշումներն Իսրայելի նկատմամբ
Հայտնի հրեա ցեղասպանագետ Իսրայել Չարնին կոչ է արել Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լույս է տեսել գիտնականի նոր գիրքը՝ «Իսրայելի ձախողված պատասխանը Հայոց ցեղասպանությանը. Ժխտում, պետական խաբեություն, ճշմարտությունն ընդդեմ պատմության քաղաքականացման» խորագրով, որտեղ գիտնականը պատմում է, թե ինչպես է Թուրքիան շարունակաբար ճնշում գործադրում Իսրայելի նկատմամբ, որպեսզի այդ երկիրը չճանաչի Հայոց ցեղասպանությունը: