Последние новости

фон

2024-09-14 09:15

Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց, քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի․ դատարանը Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացրել է ևս մեկ ամսով։ Այդ մասին հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Փաստաբանը նշել է՝ կալանքը երկարացնելու հիմնավոր փաստարկ չկար։