Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանին դիտարկում է իրավահավասար գործընկեր։ Այս մասին «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։