ՀԿԱԾ-ն կապարակնքեց սիրիահայերի կրպակները մետրոյի Հանրապետության հրապարակի գետնանցումում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը քիչ առաջ կապարակնքեց Երևանի Հանրապետության հրապարակի մետրոյի գետնանցումում գտնվող սիրիահայերի 10-ից ավելի կրպակները։ «Հալեպի շուկա» անունով հայտնի առևտրային փոքրիկ հատվածի առևտրականներն ասում են, որ նախապես ծանուցված չեն եղել։ ՀԿԱԾ-ի աշխատակիցները եկել են, կես ժամ տվել խանութները դատարկելու համար, ապա սկսել են կապարակնքել դրանք։