Последние новости

текущие события

2024-10-14 17:33

Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի հարազատներն ինքնասպանության վարկածին չեն հավատում

Երեկ` հոկտեմբերի 13-ին ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած Աղասի Դալլաքյանի հարազատները շրջանառվող ինքնասպանության վարկածին չեն հավատում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչները` նշելով, որ վարկածն իրենց համար էլ է անընդունելի: