Պետդեպ. Իրանական բալիստիկ հրթիռների փոխանցումը Ռուսաստանին սպառնում է միջազգային անվտանգությանը
ԱՄՆ-ն «աներևակայելիորեն անհանգստացած է» տեղեկություններից, որ Թեհրանը հարյուրավոր «Ֆաթահ-360» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի մեջ օգտագործելու համար: Ինքնին այս փաստը Մոսկվայի գործողություններին Իրանի աջակցության կտրուկ սրացում է, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտա Պատելը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։