Последние новости

текущие события

2024-06-20 17:42

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՆՐԱ ԱՊԱԳԱՅԻՑ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՉԿԱ

Որոշ «միավորներ» ու անհատներ, Հայաստանի քաղաքական դաշտը վերածում են բրոունյան շարժման: «Դիրքորոշումների» քաոսը, անկանոն շարժումները, անսկզբունքայնությունը, դրսի և ներսի ուժերին տարբեր տիպի ծառայություններ մատուցելու պատրաստակամությունը, սեփական անձի նկատմամբ ամեն գնով ուշադրություն հրավիրելը, բացահայտ կամ թաքնված կերպով իրականացվող պիղծ քարոզչությունը, անպատասխանատու հայտարարությունների ու մեղադրանքների շարանը Հայաստանում քաղաքական գործընթացները դարձրել են թշնամի ուժերի և կապիտուլյանտ կառավարիչների կողմից երկիրը մինչև վերջ քայքայելու պարարտ միջավայրի: