Последние новости

текущие события

2024-05-31 17:51

Գրիզլով․ Հայաստանի մասնակցության սառեցումը կնշանակի թուլացնել ՀԱՊԿ-ի դիրքերը Հարավային Կովկասում

Ցանկացած քայլ, որը կարող է օտարել ՀԱՊԿ անդամ երկրներին միմյանցից, խորապես սխալ է։ Այս մասին «ՀԱՊԿ. դաշնակիցներ» հասարակական-քաղաքական հրապարակմանը տված հարցազրույցում ասել է Բելառուսի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Գրիզլովը, պատասխանելով այն հարցին, թե «ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը՝ Հայաստանը, հայտարարեց Կազմակերպությունում իր մասնակցության «սառեցման» մասին։ Սա, ըստ Ձեզ, ինչպե՞ս կանդրադառնա Կազմակերպության աշխատանքի վրա։