Միրզոյան․ Եթե Ադրբեջանը դրական պատասխան տա, կարող ենք անմիջապես ձեռնամուխ լինել ենթակառուցվածքների ապաշրջափակմանը
«Խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը, նոր փնտրվող լոգիստիկ ճանապարհների մաս դառնալու մասին է՝ ընդ որում ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի կողմից»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։