Последние новости

текущие события

2025-04-14 14:24

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑԵԼ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՆ

Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման ֆոնին հայ իրավապաշտպանները դիմել են Հայաստանի ԱԳՆ՝ առաջարկելով Շվեյցարիային վստահել Բաքվում պահվող հայ գերիների հյուպատոսական պաշտպանության իրավունքը։ Այս քայլը կարող է կարևոր մեխանիզմ դառնալ իրավական և հումանիտար աջակցության համար՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում։