ՀՀ-ն ու Հնդկաստանը միգրացիայի և աշխատանքի տեղավորման հարցը պարզեցնելու մեխանիզմ են մշակում
Երևանն ու Դելին կմիավորեն ջանքերը Հայաստանում աշխատանքային միգրացիայի գործընթացի կազմակերպմանը նպաստող մեխանիզմների ստեղծման համար: Այս մասին Sputnik Արմենիայի պաշտոնական հարցմանն ի պատասխան հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։