Հնարավոր է` Հայաստանում դիակային դոնորից աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվի
Հայաստանում առկա են բոլոր հնարավորությունները` փոխպատվաստումներ սկսել նաև դիակային դոնորից, մասնավորապես` աչքի եղջերաթաղանթի: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, այս մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է լրագրողների համար կազմակերպված աշխատաժողովի ժամանակ։