ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խումբը պահանջում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ՝ Ֆրենք Փալոունի, Գուս Բիլիրակիսի, Ադամ Շիֆի և Դեյվիդ Վալադաոյի համատեղ հայտարարությունը, որով Բայդենի վարչակազմին կոչ է արվում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Արցախի էթնիկ զտումների համար, նպաստել Արցախ հայերի վերադարձին և ադրբեջանական շարունակական ագրեսիայի պայմաններում աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը: Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից: