Последние новости

вступительная сцена

2023-03-07 13:48

Երևան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն

Երևան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։ Մարտի 7-ին Լու Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը՝ միտված համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծմանը։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։